News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մոտ 7.7կմ երկարությամբ հիմնանորոգվող հատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում, ասֆալտի հին շերտը քայքայված էր, երթեւեկության մեծ ինտենսիվություն ունեցող այս հանապարհահատվածում երկար տարիներ հիմնանորոգում չէր արվել։

Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը սկսելը կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել հենապատերը, արհեստական կառուցվածքները, արդիականացրել է ջրահեռացման համակարգը։ Իսկ կատարվող աշխատանքների որակին հետեւում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ասֆալտապատմանը կհաջորդի ճանապարհի կահավորումն անվտանգության տարրերով։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 348 մլն դրամ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ