News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունում զենքի պաշարները պակասում են, քանի որ անդամ երկրները շարունակում են զենք ու զինամթերք ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` կոչ անելով ԵՄ երկրներին ավելի լավ համակարգել ռազմական տեխնիկայի իրենց ծախսերը, փոխանցում է AP-ն։

«Անդամ երկրների մեծ մասի ռազմական պաշարները չէի ասի սպառվել են, բայց պակասել են մեծ չափով, քանի որ մենք մեծ ներուժ ենք ապահովում ուկրաինացիների համար»,- Եվրախորհրդարանում բանավեճի ժամանակ ասել է Բորելը: «Դրանք պետք է համալրել։ Համալրելու լավագույն միջոցը դա միասին անելն է: Ավելի էժան կլինի»,- ասել է նա։

Անցյալ շաբաթ Չեխիայի Հանրապետությունում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական տեխնիկայի եւ ռեսուրսների ավելի լավ համախմբման ուղիները, ինչպես նաեւ մեծածախ զինամթերք եւ սպառազինություն գնելու ուղիները, ինչպիսիք են ՀՕՊ համակարգերը, որոնց կարիքը Ուկրաինան դեռ ունի:

Բորելը զգուշացրել է, որ եթե անդամ երկրները նույն կերպ շարունակեն ընդլայնել իրենց ռազմական հնարավորությունները, «արդյունքը կլինի փողերի մեծ վատնումը»։

Բորելը նաեւ ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ, իր կարծիքով, ԵՄ-27 երկրները բաց են թողել ուկրաինացի զինվորականներին մարզելու հնարավորությունը մեկ տարի առաջ՝ փետրվարին Ռուսաստանի գործողությունների մեկնարկից շատ ամիսներ առաջ:

«Ցավոք, մենք դա չարեցինք, եւ այսօր ափսոսում ենք դրա համար։ Ցավում ենք, որ անցած տարվա օգոստոսին այս խնդրանքին չհետեւեցինք, չկատարեցինք այն»,- ասել է նա։ Եթե ԵՄ-ն այդ ժամանակ արձագանքեր, ասել է Բորելը, «մենք ավելի լավ վիճակում կլինեինք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ