News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում բուռն թափով ընթանում են մեղրաքամի աշխատանքները: Ըստ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տվյալների` այս տարի սպասվում է 4000 տոննա մեղրի արտադրություն, նախորդ տարվա 3000 տոննայի համեմատ:

Սակայն մեղրապահների մի մասը բողոքում է արդյունքներից: Հատկապես Արարատյան ու Շիրակի մարզերում մեղրի արտադրությունը էապես պակասել է: Համեմատաբար լավ մեղր է ստացվել Կոտայքի մարզում, բարձր են սպասումները նաեւ Տավուշի եւ Գեղարքունիքի լեռնային շրջաններից:

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մեղուների շրջանում այս տարի տարածված հիվանդություներ չկան, նորմալ է կատարվել ձմեռումը, վարակոս հիվանդության դեմ տրվել են անհրաժեշտ քանակի պատվաստանյութեր: Ըստ Բաղիյանի` մեղրի ոչ բարձր ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, կապված են բնակլիմայական պայմանների հետ:

Երեւանում մեղրի գների էական շեղումներ նախորդ տարվա համեմատ չեն արձանագրվել: Մեղվապահները 1 կգ նոր քամված մեղրն առաջարկում են 3-4 հազար դրամով:

Ըստ որոշ տվյալների` Հայաստանում առկա է մոտ 200 հազար մեղվաընտանիք, որոնցից յուրաքանչյուրը 15-20 կգ մեղր է տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ