News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝  վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 30–ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ավելի ուշ ՔԿ-ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց, որտեղ նշեց, որ պատերազմի ժամանակ անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից դիրքերը, սակայն Միքայել Արզումանյանը «նահանջ» հրաման է տվել:

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ է արձակվեց, սակայն սեպտեմբերի 1-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվեց:

Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից դիրքերը, սակայն Միքայել Արզումանյանը «նահանջ» հրաման է տվել. ՔԿ

Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների ստորագրությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ