News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Samsung-ի մատակարարները տուժել են սմարթֆոնների արտադրության կորեական կորպորացիայի պլանների շտկման պատճառով, հայտնում է ETNews կորեական հրատարակությունը։

Լրագրողները մեջբերում են մի քանի ընկերությունների աղբյուրներին, որոնք Samsung-ին սմարթֆոնների բաղադրիչներ են մատակարարում։ Այսպես, մատակարարներից մեկը ստիպված է եղել կրճատել հիմնական պատվիրատուի համար մասերի արտադրությունը եւ նույնիսկ դադարեցնել է ձեռնարկության գործունեությունը 15 տարվա մեջ առաջին անգամ։ Մեկ այլ ընկերության ներկայացուցիչներ ասել են, որ COVID-19 համավարակի սկզբից առաջին անգամ իրենք ստիպված են եղել կրկնակի կրճատել Samsung-ի համար օպտիկական բաղադրիչների արտադրությունը։

Ինսայդերների կարծիքով՝ կորեական ՏՏ հսկայի գրեթե բոլոր մատակարարները, բացառությամբ տեսախցիկի մոդուլների մի քանի արտադրողների, տուժել են սմարթֆոնների թողարկման դանդաղման պատճառով։ Մասնագետները մանրամասնել են, որ այս իրավիճակը պայմանավորված է համաշխարհային շուկայում «դանդաղ պահանջարկով»։

Աղբյուրները հայտնում են, որ Samsung-ը շարունակում է կրճատել պատվերները տարվա երրորդ եռամսյակում։ «Սովորաբար այս ժամանակ ընկերության գործընկերներն ամենաբարձր ծանրաբեռնվածությունն են ունենում, բայց ոչ այս տարի»,- նշել են հեղինակները։ Միաժամանակ փորձագետները կարծում են, որ իրավիճակը 2022 թվականի վերջին պետք է դեպի լավը փոխվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ