News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանի քաղաքական հռչակագրի կիրարկման արդյունքների քննարկման նպատակով տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) աշխատանքային խմբի հանդիպմանը, NEWS.am-ին տեղեկացնում են նախարարությունից:

Փոխնախարարն ընդգծել է վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացին զուգընթաց՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք ամբողջապես համապատասխանում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրով սահմանված նպատակներին:

Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և ներկայացրել է Կոմիտեի գործառույթները:

Ընդգծվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծումը, գործառույթները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության դրական արդյունքները:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում փոխնախարար Թումանյանցը նշել է, որ հակակառուպցիոն դատարանների գործարկումն սկսվել է 2021 թվականի հոկտեմբերից և 2022 թվականի տարեվերջին ամբողջապես կգործարկվի 3 ատյանի դատարաններով: Նշվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ինչպես նաև ներկայացվել վարչության գործունեության դրական արդյունքները: 

Կարևորվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկման արշավների իրականացումը և այս համատեքստում ներկայացվել են Հակակոռուպցիոն հաղորդակցության գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները:

Ելույթի վերջում փոխնախարար Թումանյանցը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը և այս ոլորտում իրականացվում է կարևոր բարեփոխումային օրակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ