News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագիրը այժմ գտնվում է իր վերջին՝ 3-րդ փուլում։ 

«Լույս» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը շուրջ 420 մլն ՀՀ դրամ է, որից այս պահին արդեն կատարվել է 276 մլն դրամի աշխատանք:

Միայն 2022թ. ապրիլի 15-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության կողմից իրականացվել են ընդհանուր առմամբ 174մ3 տանիքի բուսահողի քանդում և հեռացում, 174մ3 բնահողի մաղում, 258մ2 կոպտատաշ պատերի քանդում և վերաշարում, 10 200 գծմ ներքին և արտաքին պատերի և շեպերի կարանախցում, 950 գծմ ինվենտարային փայտամածերի տեղադրում և քանդում, 2.42մ2 ջրհորդանների նոր տաշ ու շար կրաքարից, 17.6մ2 քարե աստիճանների նոր տաշ ու շար:

Հիշեցնենք, որ աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ