News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, 32-ամյա տղամարդու և  Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի միջև վերջինիս տան բակում գումարային հարցերի շուրջ  վիճաբանություն է ծագել, որի ժամանակ, 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդու կենսական կարևոր օրգաններին` պատճառելով  մարմնական վնասվածքներ: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը 32-ամյա տղամարդը  խորդանոցից վերցնելով կացինը կրկին հարվածել է 48-ամյա տղամարդուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ միջադեպին միջամտել է վերջինիս կինը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝  2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ