News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 6-ին, կեսգիշերն անց, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Տարոնի բաժին. շտապօգնության բրիգադը Վանաձորի Ուկրաինական փողոցից ձախ թիակի ծակած վերքով հիվանդանոց էր տեղափոխել Վանաձորի բնակիչ, 32-ամյա տղամարդու դի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց և դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ: Տարոնի քրեական հետախույզները կարճ ժամանակում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել հենց Ուկրաինական փողոցում՝ ահազանգից մոտ երկու ժամ առաջ: Տուժածի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել ու նրան սպանել էր նույն փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:

Սեպտեմբերի 6-ի ցերեկը իրավապահների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում 31-ամյա տղամարդը ներկայացավ Տարոնի բաժին և խոստովանեց արարքը: Նա ձերբակալվել ու ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ