News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 7-ին  Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոքին՝ ուղեկցությամբ  «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։

Մայր Աթոռից NEWS.am_ին հայտնում են, որ հանդիպման սկզբում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը, անդրադառնալով ընկերության  կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 2021թ․ դափնեկիր Լեոն Սթոքին և նրա ներդրումը նորարարական տեխնոլոգիաների ստեղծման գործում։

Շնորհավորելով  Լեոն Սթոկին  ՀՀ  պետական  մրցանակին արժանանալու առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերջինիս մաղթեց նորանոր իրագործումներ՝ ի նպաստ մարդկության անվտանգ և ապահով կյանքի կերտման։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարների վերաբերյալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ