News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իջևանի բժշկական կենտրոնից, 2022թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Բերքաբեր բնակավայրում գտնվող լճի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն. հիշատակված լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած Արագածավան բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1961թ.:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտման համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ