News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 18–ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված անձ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, Ժամը 21:40-ի սահմանում, ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:

Նշված վայրից  2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին մի քանի ավտոմեքենաներ, որոնցից մեկի վրա առկա են եղել կրակոցի բազմաթիվ հետքեր։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ այդ մեքենայի վրա կրակոցներ էին արձակել Էջմիածին  քաղաքի Աբովյան փողոցում, իսկ մեքենայի վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:

Վիրավորներից մեկը, սակայն, գիտակցության չգալով, մահացել էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Նախաքննությունը շարունակվում է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ