News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին 7 ամիսներին Հայաստան է ներմուծվել ավելի քան 84 700 տոննա ցեմենտ՝ ընդհանուր 2,4 միլիոն դոլարի։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 83 000 տոննա՝ ընդհանուր 2,7 մլն դոլարի։

Ներմուծման ոչ մեծ աճի (1,7 տոկոս) ֆոնին Հայաստանի իշխանությունները, հղում անելով շինարարական ընկերությունների մոտ ծագած խնդիրներին, առաջարկել են ամբողջությամբ վերացնել ցեմենտի կլինկերի տուրքը, իսկ ցեմենտի ներմուծման մաքսատուրքը 14 000-ից իջեցնել 9000 դրամի (34 դոլարից մինչեւ 22 դոլար) մեկ տոննայի համար:

2019 թվականին իշխանությունները որոշեցին էապես բարձրացնել արտասահմանյան արտադրության ցեմենտի եւ կլինկերի ներմուծման մաքսատուրքը՝ դա բացատրելով տեղական արտադրողների շահերը պաշտպանելու ցանկությամբ։

Հայաստանի տարածքում ամբողջ ցիկլով գործում է ցեմենտի երկու գործարան՝ «Հրազդան ցեմենտ» եւ «Արարատցեմենտ», որոնք պատկանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Կան նաեւ մի քանի աղացող սարքեր, որոնք տեղական կառուցապատողներին ներկրված կլինկերից պատրաստված ցեմենտ են մատակարարում: Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալը գնահատվում է ավելի քան 850 000 տոննա։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի յոթ ամսում շինարարության ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,6 տոկոսով։

Փորձագետները դա կապում են ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո Ռուսաստանից քաղաքացիների հոսքի ավելացմամբ եւ զբոսաշրջիկների աճով (տարեսկզբից ավելի քան մեկ միլիոն մարդ) եւ դրա հետ կապված բնակարանների պահանջարկի աճով։

Սակայն, աճի հիմնական պատճառ մասնագետները համարում են Հարկային օրենսգրքում իշխանությունների նախաձեռնած փոփոխությունները, որոնց համաձայն հիփոթեքից եկամտահարկի վերադարձը կսկսեն չեղարկել։ Ուստի կառուցապատողները ակտիվացել են, քանի դեռ շուկայի համար ոչ շահավետ այս նորմն ուժի մեջ չի մտել։

Արամ Դանիելյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ