News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա` սեպտեմբերի 8-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։

«Օգոստոսի 24-ի կառավարության նիստում սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ։

Գործող օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան երեք հազար դրամը, և մենք որոշեցինք, որ  բարձրացնենք նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները մեր խոստացած 3000 դրամը ստանան: Այս նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների, 5 հազար 186 զինկենսաթոշակառուների ու շուրջ  75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի մեկից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները», - ասաց նախարարը։

Այսպիսով՝ այն թոշակառուները, որոնց թոշակը բարձրացել էր 1900 կամ 2500 դրամ, մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանան։

«Ընդհանուր առմամբ՝ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները, որը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին», - ասաց Մկրտչյանը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, թե կառավարության համար կարևորագույն նպատակներից մեկն է թոշակների բարձրացումը։

«Կարծում եմ՝ այս քայլը կարևոր առաջընթաց էր», - նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ