News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցն առայժմ ընդգրկված չէ ավագանու առաջիկա նիստի՝ սեպտեմբերի 13–ի օրակարգում, սակայն չի բացառվում, որ հարցն օրակարգում կլինի։

«Ցանկացած հարց, որը պետք է քննարկվի լիագումար նիստի ժամանակ, պետք է ընդգրկված լինի նիստի օրակարգում, այս պահին օրակարգը չի ներառում Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարց, չնայած մինչեւ նիստը ժամանակ ունենք, միգուցե արտահերթ ռեժիմով այդ հարցը ներառվի օրակարգում»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գեւորգյանը։

Իշխող ուժի ավագանու անդամը հայտնեց նաեւ, որ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 6–ին, հանդիպել է ավագանու բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

«Նախընտրական տարի է, տարբեր քաղաքական ուժեր նույնպես սկսել են նախընտրական հանդիպումներ, արշավներ, քննարկումը եղել է աշխատանքային։ Հանդիպմանը քննարկվել են նախընտրական աշխատանքները»,– ասաց Լուսինե Գեւորգյանը։

NEWS.am–ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ սպասվում է, որ առաջիկա երկու օրերին Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցը կընդգրկվի օրակարգում։

«Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքը բացվել էր Ազգային ժողովի որոշմամբ, որը թափուր է մնացել։ Փոխքաղաքապետի հաստիքն ավելացել էր այն ժամանակ, երբ Արթուր Մեսչյանը լքեց պաշտոնը եւ կար մտադրություն գլխավոր ճարտարապետի պաշտոնը փոխարինել քաղաքապետի տեղակալի պաշտոնով, բայց քաղաքապետի տեղակալների գործառույթների բաժանումները պայմանական են, այնպես չէ, որ եթե ինչ–որ մեկը կոնկրետ ոլորտով է զբաղվում է ու հեռանում, պարտադիր չէ, որ եկողը նույն ոլորտով զբաղվի»,– ասաց Դավիթ Խաժակյանը։ «Լույս» խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ, բայց Խաժակյանի խոսքով՝ դեմ չեն քվեարկի։

«2017 թվականից ի վեր, երբ մենք դեռ «Ելքի» կազմում էինք, չի եղել որեւէ քաղաքապետի տեղակալ, ում դեմ քվեարկենք եւ հիմա էլ այդպես չենք վարվի։ Իհարկե, խմբակցությունում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ենք, բայց վստահաբար դեմ չենք քվեարկի»,– ընդգծեց նա։

Ավագանու մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ խմբակցությունում Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ քննարկում չի ունեցել, հարցը կքննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո էլ որոշում կկայացվի։

«Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը «Իմ քայլի» նախաձեռնությունն էր, մեր խմբակցությունից ես եւ խմբակցության քարտուղարն ենք եղել հանդիպմանը, որը ճանաչողական բնույթ էր կրում։ Մեզ հետաքրքրում էր, թե որ ոլորտն է կուռացիա անելու, ինչ տեսլական ունի այդ ոլորտի զարգացման հետ կապված, ինչպես նաեւ ներկայացրել ենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է աշխատի քաղաքապետարանը։ Նիստի ժամանակ ավելի խորքային հարցադրումներ կանենք»,– ասաց Միքայել Մանրիկյանը։

Նշենք, որ Երեւանն այս պահին չորս փոխքաղաքապետ ունի։

Երեւանի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են մեկ տարի հետո՝ 2023 թվականի աշնանը։ Առայժմ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, եւ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
«Ժողովուրդ». Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան
Այսինքն՝ ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան, անկախ այցի նպատակից, անպայման...
«Հրապարակ». ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը
Սակայն այցն այնքան էլ աշխատանքային չի եղել՝ պատգամավորները սեփական նախաձեռնությամբ չեն այցելել...
Ամենաշատ