News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1968 Պիտսբուրգ. Alcoa-ի գործադիր տնօրեն Ջոն Հարփերը և Պիտսբուրգի քաղաքապետ Փիթեր Ֆլաերտին կատարեցին միջմայրցամաքային առաջին տեսազանգը: Ծառայության մասին  պաշտոնապես հայտարարվեց հենց հաջորդ օրը՝ 1968 թվականի հուլիսի 1-ին։ Պիտսբուրգի ութ ընկերություններում տեղակայված 38 հեռախոսներ կարողացան մատուցել այս ծառայությունը։ Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացված այս տեխնոլոգիան ստացավ Picturephone անվանումը, և միայն երկու տարի անց ամբողջ աշխարհն իմացավ դրա մասին:

Ի տարբերություն տեսախցիկների առաջին նմուշների, որոնցում պատկերները փոխանցվում էին լուսանկարներով, ժամանակակից վեբ-տեսախցիկները ավտոմատ կերպով օպտիմիզացնում են պատկերները և հագեցված են ձայնի ուժեղացման համակարգերով: Եվ ի տարբերություն նոութբուքերի կամ սմարթֆոնների մեջ ներկառուցված տեսախցիկների, բարձրախոսների և խոսափողների, հանդիպումների սրահների համար նախատեսված ժամանակակից տեսակոնֆերանսների համակարգերն ունեն մի շարք լրացուցիչ հնարավորություններ և գործառույթներ.

- մարդկանց քանակի ճանաչում և պատկերի ավտոմատ կադրավորում.

- մարդու ձայնի ճանաչում և ձայնի ավտոմատ հավասարեցում;

- պատկերի խմբագրում կախված սենյակի լուսավորությունից;

-տեսախցիկի մեջ ներկառուցված տեսահաղորդակցության համակարգերի առկայություն՝ առանց արտաքին համակարգչի կամ նոթբուքերի անհրաժեշտության:

Այսօր շատ ընկերություններ փոքր տարածքներում տեղադրում են տեսահաղորդակցության համակարգեր, ուստի հանդիպումների սրահներն այժմ լայն տարածում ունեն:

Logitech-ը բարձրացնում է մարդկային փոխգործակցության որակը, տալիս է բազմաթիվ հնարավորություններ և վերացնում է հնացած սահմանափակումները՝ առաջարկելով տեսահաղորդակցության նորարարական համակարգեր, որոնք առանձնանում են իրենց  բազմաֆունկցիոնալությամբ ու կատարյալ դիզայնով: Նման համակարգերը մատչելի են և հարմար բոլոր ձևերի և չափերի տարածքների համար: 

Logitech-ի կոնֆերանս-տեսախցիկների շարքն ապահովում է կատարյալ մաքուր աուդիո և վիդեո հնչողություն՝թույլ տալով ցանկացած տարածքում հեշտությամբ անցկացնել առցանց հանդիպումներ՝ միաժամանակ մատուցելով HD վիդեո և հստակ ձայն: հարկավոր է միայն միացնել վեբ-տեսախցիկներն ու USB ականջակալները համակարգիչներին: 

Այսպիսով, Logitech-ի արտադրանքը հնարավորություն է տալիս հանդիպումներն անցկացնել կատարյալ հարմարավետությամբ՝ անկախ այն պայմաններից և տարածքից, որտեղ տեղի է ունենում հանդիպումը։

Logitech-ի վիդեո համագործակցության համակարգերը նախատեսված են միասնական  աշխատանքային միջավայրի համար: Դրանք հեշտ է կարգավորել, կառավարել,  օգտագործել, և հավասար պայմաններ են ապահովում վիրտուալ հանդիպումների յուրաքանչյուր մասնակցի համար:

Logitech վիդեոկոնֆերանսների համակարգերն աշխատում են գրեթե ցանկացած չափի և կառուցվածքի սենյակներում, ինչպես նաև հեշտությամբ են համատեղվում առկա ՏՏ ենթակառուցվածքին: Բացի այդ, Logitech համակարգերը հավաստագրված են կամ համատեղելի են տեսահաղորդակցության հիմնական հավելվածների հետ:

Logitech-ի վիդեոկոնֆերանսների համակարգը հիանալի գործիք է հեռավար ուսուցման կամ ընկերների և ընտանիքի հետ ամենօրյա շփման համար, հատկապես երբ անձամբ հանդիպումը հնարավոր չէ: Բացի այդ, աշխարհում շատ ընկերություններ այլևս իրենց աշխատակիցներին թույլ են տալիս անցնել հեռավար աշխատանքի: Տանը հաճելի գրասենյակային միջավայր ստեղծելը հեշտ չէ, սակայն գործատուներն անում են հնարավոր ամեն բան՝ աշխատողների անխափան աշխատանքն ապահովելու համար՝ ձեռք բերելով աուդիո ականջակալներ, վեբ-տեսախցիկներ և հեռավար աշխատանքի փաթեթներ:

Մնալ կապի մեջ և աշխատել տնից նույնքան արդյունավետ է, որքան գրասենյակում: Ձեզ մնում է միայն օգտվել Logitech-ի հեռավար աշխատանքի համար նախատեսված համակարգերի  առավելություններից:

• Կարգավորման հեշտություն: Համակարգը տեղադրվում է արագ և հեշտությամբ՝ առանց ՏՏ մասնագետների ​​օգնության:

• Համատեղելիություն թիմային աշխատանքի ՝ Microsoft Teams, ZOOM, Skype for Business, Google և այլ ծրագրերի հետ:

• Ձայնի և տեսանյութի որակ: Մինչև 4K կետայնությամբ սարքավորումը և 360° ծածկույթով խոսափողները կարող են գերազանց հաղորդակցություն ապահովել նույնիսկ ինտերնետի միջին որակի դեպքում: Ձայնը ավտոմատ կերպով բարելավվում է, երբ միացված է:

• Ծրագրային տարբերակների անվճար թարմացում: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք անվճար ներբեռնել վիդեոկոնֆերանսների ծրագրային ապահովման թարմացումները՝ պաշտոնական  կայքում:

• Պարզ ինտերֆեյս: Logitech-ի ամենօրյա օգտագործման համար վիդեոկոնֆերանսների համակարգերի տեղադրման և հարմարավետության հեշտություն:

50 տարի առաջ Ջոն Հարփերը և Փիթեր Ֆլաերտին գաղափար անգամ չունեին, որ դրել են հարյուրամյա «առցանց» կապի սկիզբը:  Ժամանակի ընթացքում տեսազանգերը դարձել են մեր կյանքի,  գործնական հանդիպումների, ընտանիքի և ընկերների հետ շփման անբաժանելի մասը:  Հիմա  դժվար է պատկերացնել, որ հնարավոր էր խոսել 5 դյույմանոց ֆոտոէկրանի միջոցով, այնուամենայնիվ, այն արդեն պատմության էջերում է:

Logitech-ի վիդեոկոնֆերանսների համակարգերն այսօրվա պայմաններում հեռավար աշխատանքի տեխնոլոգիայի հիանալի օրինակ են: Դրանք համատեղելի են վիդեոկոնֆերանսների ամենատարածված ծառայությունների հետ, վավերացված են և հեշտ են օգտագործման համար:

Փոքր, միջին և մեծ տարածքներում Logitech-ի նոր սերնդի տեսակոնֆերանսների համակարգերի օգտագործման մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելե՛ք  https://solutions.asbis.com/brands/logitech և https://corporate.x-art.am/services/ կայքէջեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ