News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

 Բաքվում տեղի է ունեցել համատեղ միջոցառում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին։ Միջոցառման ժամանակ Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առաջին եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա ստորագրվել է Բաքվի հռչակագիրը տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրել է АPA-ն, հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը, Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Հռչակագրի համաձայն՝ կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել ենթակառուցվածքի եւ տրանսպորտային հնարավորությունների գնահատման եւ ուսումնասիրման ոլորտում՝ միջանցքը լիարժեք օգտագործելու նպատակով։ Կողմերն ընդգծել են համատեղ աշխատանքային խմբի ստեղծման կարեւորությունը եւ մտադիր են առաջին նիստն անցկացնել առաջիկա մեկ ամսում։

Բացի այդ, կողմերը հայտարարել են մեկ ամսվա ընթացքում «Ռեշտ-Աստարա» երկաթուղային նախագծի վերաբերյալ համաձայնագիր պատրաստելու եւ մինչեւ 2022թ. վերջ բանակցություններ սկսելու մտադրության մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ