Երեւանում տրակտորը վնասել է դպրոցի մոտ գտնվող գազատար խողովակը։
Դպրոցում մեկ տարուց ավելի է՝ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ բակում բառի բուն իմաստով շինարարական աղբի սար է կուտակվել։ Վերջապես սկսել են մաքրել, ինչի համար օգտագործվել էին բեռնատարներ եւ տրակտոր։
Տեսանյութից կարելի է ենթադրել, որ տրակտորը փորձել է խողովակի տակով անցնել եւ պատահաբար հարվածել է դրան։
Ակնհայտորեն մեղավորը միայն տրակտորիստը չէ։ Փաստն այն է, որ գազամատակարարման խողովակը տեղադրված է շատ յուրօրինակ կերպով, ցածր դիրքով է անցնում բակի վրայով, իսկ դա կարող է խոչընդոտ դառնալ հատուկ տեխնիկայի համար։
Այս անգամ բարեհաջող է ամեն ինչ ավարտվել։ Պետք է հուսալ, որ եզրակացություններ կարվեն։