News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը շարունակում է ամենօրյա պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Այս ուղղությամբ շոշափելի արդյունք են արձանագրում Լոռու մարզը սպասարկող պարեկները։ Օրերս նրանք բացահայտել են մի քանի դեպք։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի լույս 1-ի գիշերը պարեկները Սպիտակում ստուգել են Դիլիջանի 33-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը։ Բեռնաթափքում հայտնաբերվել է շուրջ 17 խմ փայտանյութ։ Վարորդը պարեկներին է ներկայացրել Նոյեմբերյանի անտառտնտեսության կողմից տրված ժամկետանց փաստաթուղթ։ Պարզվել է նաև, որ փաստաթուղթը հաճարենու և բոխու վերաբերյալ էր, իսկ հայտնաբերվածը բալենի, հացենի, ուռենի և թեղի տեսակի փայտանյութ էր։

Հաջորդ օրը պարեկները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել Վանաձորի 40-ամյա բնակչի վարած «Սամանդը»։ Մեքենայի սրահում և բեռնախցում հայտնաբերվել է փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Սեպտեմբերի 3-ին էլ Լոռու պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ստուգել են Տավուշի մարզի 25-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ» բեռնատարը։ Մեքենան բարձված էր մոտ 220 կապ փայտանյութով, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Լոռու պարեկներն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել նաև սեպտեմբերի 4-ին։ Փամբակ գյուղի վարչական տարածքում նրանք ստուգել են Լոռու մարզի 26-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107»-ը։ Մեքենայի սրահում և բեռնախցում փայտանյութ կար, ու կրկին ոչ մի փաստաթուղթ՝ դրա օրինականության վերաբերյալ։

Բոլոր մեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Ամենաշատ