News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


 «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում:  Նրանք բողոքում  են  պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ լինելուց, որի հետեւանքով  Փեթակում և Սուրմալուի գործող հատվածում առևտուրը բարդ է իրականացնել:

Առեւտրականները դժգոհում են, որ արդյունքում տուժում են իրենք եւ լուծում են պահանջում այս հարցի համար, հակառակ դեպքում հայտարարում են, որ գործադուլ կիրականացնեն:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։ 

Նշենք, որ զոհվածների թվում են եղել նաեւ՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ