News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը պատմել է, թե ինչի մասին է ամենից շատ վիճել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ, եւ այդ վեճը կապված է եղել iPhone-ի վաճառքի հետ, գրել է Business Insider-ը։

Երկար տարիներ նրանք քննարկել են, թե ինչպես վաճառեն iPhone-ը՝ սուբսիդավորման մոդելո՞վ, թե՞ եկամուտների բաշխման միջոցով, ինչը ցանկանում էր Ջոբսը։

Apple-ը սկզբում գնացել է Ջոբսի ճանապարհով, իսկ հետո անցել է Քուկի գաղափարին։

Չորեքշաբթի Քուկը ելույթ է ունեցել Code-ի ամենամյա համաժողովում դիզայնի լեգենդ Ջոնի Այվի, Ջոբսի այրու՝ Լորեն Փաուել Ջոբսի եւ լրագրող Քարա Սվիշերի հետ, որպեսզի խոսի հանգուցյալ ամենատես Ջոբսի մասին։

Սվիշերը Քուկին հարցրել է, թե ինչի մասին էին նրանք ամենից շատ վիճում, եւ Քուկը պատասխանել է, որ դա iPhone-ի վաճառքի հարցն էր 2007թ. ընկերության դեբյուտից առաջ։

Քուկը պատմել է, որ ցանկանում էր գնալ սուբսիդավորման ճանապարհով, ինչը կնշանակեր, որ հեռախոսային կապի օպերատորները, ինչպիսին է AT&T-ն, Apple-ին պետք է կանխիկ վճարեին iPhone արժեքի մի մասը։ Հետո նրանք կփոխհատուցեն այդ ծախսերը ի հաշիվ հաճախորդի ամենամսյա բաժանորդավճարի։

Իսկ Ջոբսը ցանկանում էր ստանալ հեռախոսակապի օպերատորի ամենամսյա եկամուտի մի մասը, ինչն այն ժամանակ ճյուղային ստանդարտ չէր։

«Նրա ճանապարհընավելի ստեղծագործական էր եւ ավելի արտասովոր,- ասել է Քուկը։- Իմ առաջարկածն ավելի մասշտաբային կլիներ, համենայն դեպս՝ ես այդպես էի կարծում։ Ուստի, մենք որոշ ժամանակ քննարկել ենք այդ հարցը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ