News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 12-ին գումարել է իր ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Քառօրյա նիտերի օրակարգում ընդգրված է 45 հարց:

Օրակարգում ընդգրկված է ՍԴ երկու անդամների ընտրության հարցը: Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը: Այս հարցերի քննարկումը տեղի կունենա Հինգշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:

Օրակարգում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը (թեկնածուն Տիգրան Հակոբյանն է), որը կսկսվի ՍԴ անդամների ընտրության հարցի քննարկումից հետո:

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում նիստերին:

Օրակարգում ընդգրկված են նաեւ հետեւյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին,

-              2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին

-              «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին

-              «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

-              «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին

-              Զենքի շրջանառության կարգավորման մասին

-              Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

-              «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

-              «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ