News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան iPhone 14 մոդելների ամենաբարձր գնի ռեկորդ է սահմանել։ Ըստ nukeni պորտալի՝ Թուրքիայում հասանելի ամենաէժան մոդելն արժե 30999 թուրքական լիրա կամ 1700 դոլար։

Թուրքիայից հետո երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 1459 դոլարից սկսած։ Մինչդեռ Հունգարիան 1134 դոլարով առաջ է անցել Շվեդիայից եւ զբաղեցրել երրորդ տեղը:

Թուրքիայում ամենաէժան iPhone 14-ները վաճառվում են 829 դոլարով, մինչդեր ԱՄԷ-ում՝ 925 դոլարից սկսած։

2021-ին, երբ Apple-ը թողարկեց իր iPhone 13 մոդելները, Բրազիլիան աշխարհի առաջատարն էր սովորական մոդելների գներով, մինչդեռ Թուրքիան առաջատար էր Mini, Pro եւ Pro Max կատեգորիաներում։

Գների կտրուկ տարբերություններ առաջանում են հարկերի պատճառով։ Թուրքիան աշխարհի ամենահավակնոտ երկրներից մեկն է, երբ խոսքն անուղղակի հարկերի հավաքման մասին է։

Հուլիսի 1-ից Թուրքիայի կառավարությունը 30 տոկոսով բարձրացրել էր երկրի նվազագույն ամսական աշխատավարձը՝ հասցնելով 5500 թուրքական լիրայի (302 դոլար):

Թուրքիայի աշխատուժի մոտ կեսը նվազագույն աշխատավարձ է ստանում։ Շարքային թուրքը կարող է iPhone 14 գնել վեց ամսում, եթե իր աշխատավարձն այլ բաների վրա չծախսի։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ