News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ օծանելիքի ներմուծման, ինչպես նաև՝ ՀՀ-ից ծխախոտի արտահանման գործընթացում պատշաճ մաքսային հսկողություն չիրականացնելու և ապրանքները ՀՀ սահմանով անխոչընդոտ տեղափոխելու դիմաց պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքը մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսավճարները չկատարելու հարցում իրեն աջակցելու համար դիմել է իր ծանոթ՝ ՀՀ ՊԵԿ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պաշտոնատար անձ Ա. Մ.-ին: Վերջինս վերը նշված հարցում Ա. Խ.-ին աջակցելու համար համաձայնության է եկել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձի հետ, որն էլ, ընդունելով առաջարկը, հիշյալ ապօրինի գործողության համար պահանջել է 151.608 ՀՀ դրամին համարժեք 300 եվրո կաշառք: Արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից նրա ուղեբեռում հայտնաբերվել է մաքսային հայտարարագրման ենթակա օծանելիքը, սակայն կաշառք ստացած պաշտոնատար անձի միջամտության արդյունքում չի հայտարարագրվել:

Բացի այդ, Ա. Խ.-ն ՀՀ-ից 120 տուփ ծխախոտ անարգել արտահանելու հարցում աջակցություն ստանալու նպատակով կրկին դիմել է իր ծանոթ Ա. Մ.-ին: ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձը, որպես կաշառք, այս անգամ պահանջել և ստացել է 120.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուփ ծխախոտի համար 1.000 ՀՀ դրամ: Արդյունքում, Ա. Խ.-ն մեկնել է ՀՀ-ից՝ ուղեբեռում թաքցնելու եղանակով արտահանելով 120 տուփ ծխախոտ:

Բացի այդ, Ա. Խ.-ն հերթական անգամ ՀՀ ներմուծվող օծանելիքն ու հարդարման պարագաները մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսային վճարումները չկատարելու հարցում աջակցություն ստանալու նպատակով նորից դիմել է վերը նշված անձանց: ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձն Ա. Խ.-ի օգտին հիշյալ ապօրինի գործողության համար, որպես կաշառք, պահանջել է 120.000 ՀՀ դրամ, ինչը, սակայն, վերջինս չի փոխանցել Ա. Մ.-ին, քանի որ հայտարարագրման ենթակա օծանելիքն ու հարդարման պարագաները  հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում Ա. Խ.-ին պատկանող ուղեբեռի զննման ընթացքում:

Ա. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), իսկ Ա. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ):

Ա. Խ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ