News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 926 զանգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Աղբյուրի տեղեկատվությամբ` նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես կանչերի, այդպես էլ արտակարգ դեպքերի քանակը:

Արցախի Հանրապետությունում հրդեհի 17 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և դաշտավայրերի ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են կրակի շիջման և մարման աշխատանքներ, կանխել նյութական և գույքային վնասները:

Ամենախոշոր հրդեհի կանչը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում: Հրդեհը բնռկվել է չոր խոտածածկույթում, ապա քամու ուժգնությամբ արագ տարածվել բնակելի շենքերին հարող տարածքներում: Կանչի վայրում աշխատել է 5 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները թաղամասի բնակիչների հետ մեկտեղ լիքվիդացրել են կրակը:

Սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչերից 4-ի դեպքում օգնություն է ցուցաբերվել առողջական խնդիր ունեցող քաղաքացիների: Վերջիններս տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Ջրամատակարարման նպատակով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայքին ջրով ապահովելու նպատակով կատարվել է 2 ելք:

ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 4 դռան բացում: Սակրավորական խմբերը Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման ուղղությամբ:

Յոթ օրվա ընթացքում Արցախի շրջաններից և մայրաքաղաքի հարակից տարածքներից հայտնաբերվել և վնասազերծվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 17 ռազմամթերք:

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ԱԻՊԾ տնօրենի հրամանով ուժեղացված ծառայությանը զուգահեռ, ԱԻ ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացնում են տարվա պլանային բոլոր միջոցառումները, այդ թվում՝ շարունակվում է ֆիզպատրաստության և առաջին օգնության դասընթացները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ