News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխություն է կատարվել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմաններում և հաջորդ հարցով բավարարել է նույն ընկերության ներկայացրած հայտը, երկարաձգելով ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման N 0002 թույլտվության գործողության ժամկետը՝ մինչև 2031 թվականի նոյեմբերի 19-ը:

Հանձնաժողովի որոշմամբ «Ֆլեշ-Պլյուս» ՍՊԸ կողմից տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման հատկանիշների (Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում իրացվող բենզինի և դիզվառելիքի իրացման գների տարբերությունը նախկին 20 դրամի փոխարեն կազմում է 30 դրամ) առկայությունը պարզելու նպատակով հարուցվել է վարչական վարույթ:

Հանձնաժողովն Արցախի Հանրապետության տարածքում մի շարք մեգահերց հաճախությունների շերտերում հայտարարել էր ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ: Մրցույթի մասնակիցները («Ռադիո Հոլդինգ» ՓԲԸ, «Ազգային ռադիո և հեռուստատեսություն» ՍՊԸ և «Միքս Մեդիա» ՍՊԸ ) ներկայացրել են մրցութային առաջարկները և սահմանված կարգով նիստն ընդհատվել է ընկերությունների մրցութային հայտերն ուսումնասիրելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ