News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը նախատեսում է վավերացնել միջազգային հարկերից խուսափելու դեմ համաձայնագիրը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում հիշյալ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փոխնախարարի խոսքով, այս համաձայնագիրը կազմվել է միջազգային BEPS (Base Erosion and Profit Shifting) նախաձեռնության կողմից, որը պայքարում է հարկային բազայի խախտումների եւ օֆշորներում շահույթի դուրսբերման դեմ։ Նախաձեռնությունն ինքը ստեղծվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների կողմից։ Դրան կարող են միանալ նաեւ այլ պետություններ։ BEPS նախաձեռնության մեջ ընդգրկված է նաեւ Հայաստանը։

Կոնվենցիան BEPS երկրներին թույլ է տալիս ընդհանուր մոտեցումներ ստեղծել բիզնեսի կրկնակի հարկման հանդեպ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ