News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական սփյուռքը ծափահարում էր, երբ նախագահ Ջո Բայդենը կատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը։ Երկու օր անց, առանց այդ հարցում ամենաշատ ներգրավված սենատորներին եւ կոնգրեսականներին նախազգուշացնելու, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղյալ հայտարարեց Ազատության աջակցության մասին Օրենքի 907-րդ հոդվածը, գրում է Մայքլ Ռուբիրնը 19fortyfive.com կայքում հրապարակված իր հոդվածում:

Այդ օրենքը փաստացի արգելում էր ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ նա չի ցուցադրել Հայաստանի հետ առկա վեճերը դիվանագիտական ​​ճանապարհով լուծմանն իր հանձնառությունը: Մինչ իրար հաջորդող վարչակազմերը երկար ժամանակ հրաժարվում էին 907-րդ հոդվածից՝ Ադրբեջանին որպես Իրանի դեմ դաշնակից կուլտիվացնելու համար, 2021-ի ապրիլին հրաժարումը եւ դրան հաջորդած հրաժարումն անցյալ տարվա հունիսին զարմացրեց դիտորդներին, քանի որ այդ գործողությունները կոպտորեն խախտեցին օրենքը:

Բլինքենը հավանաբար գիտակցում է դա, բայց ճիշտ է ենթադրում, որ Կոնգրեսն իրեն պատասխանատվության չի ենթարկի: Նա կարող է նաեւ հավատալ, որ 907-րդ հոդվածի չեղարկումը կթուլացնի այն զայրույթը, որը Բաքուն եւ Անկարան կարող են տածել Վաշինգտոնի նկատմամբ՝ պատմությունը ճանաչելու համար:

Բլինքենի խնդիրն այն է, որ նա խրախուսում է ծայրահեղությունները: Մերժումից հետո Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը հուշահամալիր կառուցեց, որը հիշեցնում է Սադամ Հուսեյնի ռազմական քարոզչության մասին։ Ալիեւը նաեւ բազմիցս հերքել է Հայաստանի գոյության իրավունքի օրինականությունը եւ պահանջներ ներկայացրել հայկական քաղաքների նկատմամբ։ Միացյալ Նահանգները հիմնականում լռություն են պահպանում, մինչդեռ Ադրբեջանը համակարգված կերպով ջնջում է հայկական մշակութային ժառանգությունը։ Այսօրվա ադրբեջանական հռետորաբանությունը եւ հայերի ապամարդկայնացումը հիշեցնում է Ռուանդան թութսիների դեմ իրականացված ցեղասպանությունից անմիջապես առաջ:

Մինչ Պետդեպարտամենտը Լեռնային Ղարաբաղի եւ Կովկասի հակամարտությունները որպես դիվանագիտական ​​խնդիր է դիտարկում, որի լուծումը լինելու է ստեղծագործ դիվանագիտության եւ փոխզիջումների մեջ, նա անտեսում է գաղափարախոսության դերը։ Նա անտեսում է, օրինակ, այն փաստը, որ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Հայաստանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղ ներխուժումը տեղի ունեցավ Հայաստան Օսմանյան կայսրության ներխուժման 100-րդ տարելիցին` ցեղասպանության ֆոնին: Բռնապետերին հեշտ չէ հրաժարվել գաղափարախոսությունից, եթե այն որպես շեղում է ծառայում ներքին պառակտումներից, տնտեսական ձախողումներից եւ իշխող ընտանիքի կոռուպցիայից:

Այսօր պարզ դարձավ երկու կողմերին Բլինքենի հակվածության եւ Ալիեւի սադրանքն անտեսելու նրա կանխամտածված որոշման արժեքը: Մինչ ադրբեջանցիները պնդում են, որ ադրբեջանական ուժերն իրավունք ունեն դադարեցնել հայկական ինքնակառավարումը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական ուժերն այս գիշեր հարձակվեցին ոչ թե այդ շրջանի վրա, այլ Հայաստանի միջազգային սահմանի մյուս կողմում գտնվող հայկական քաղաքների եւ գյուղերի վրա:

Այս իրավիճակում հաղթողներ չկան։ Հայերն էթնիկ զտումների եւ վայրագությունների են  բախվում, որոնք նման են 107 տարի առաջ վերապրածին: Ադրբեջանցիները տառապում են իրենց անկախության հետագա մարմնավաճառությունից՝ հօգուտ Թուրքիայի, եւ այն փաստից, որ Ալիեւն օգտագործում է ռազմական ճգնաժամերը՝ այդքան անհրաժեշտ բարեփոխումները հետաձգելու համար: Ռուսաստանը հաղթում է որպես միջնորդ՝ ԱՄՆ-ի կողմից որեւէ լուրջ ջանքերի բացակայության պայմաններում։ Անկեղծ ասած, ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբին եւս օգնում է Ռուսաստանի դիրքորոշման՝  հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսական գործընկերությունն Ադրբեջանի հետ այսօր գերազանցում է Հայաստանին:
Ցեղասպանությունը կարող է արագ լինել կամ տարիներ տեւել: Այսօր Ալիեւը կարծում է, որ Վաշինգտոնում լրջության բացակայությունը ձեռնտու է իրեն։ Նա կարծում է, որ կարող է խորամանկությամբ գերազանցել Բլինքենին: Այն, ինչ Ադրբեջանը կարող է չանել բլից-կրիգում, կարող է անել դանդաղեցված նկարահանման ժամանակ. Անկախ արագությունից՝ ե՛ւ հռետորաբանությունը, ե՛ւ գործողությունները ցույց են տալիս նրա իրական նպատակը»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ