News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք ծանոթանալով ԱԺ հայտարարության նախագծի տեքստին, մենք գտանք, որ այն չի արտացոլում ամբողջական իրավիճակը, մենք այդ տեքստի հետ կապված ունեինք մեր դիտարկումներն ու գնահատականը, որը պետք է ներատռվեր ԱԺ հայտարարության տեքստի մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ երբ խորհրդարանական երկրում Աժ-ն անում է հայտարարություն, դա պետք է համարժեք լինի ստեղծված իրավիճակին. «Մենք ներկայացրել ենք հայտարարության 4 կետեր: Իշխող մեծամասնության կողմից մեր ներկայացրած առաջարկները, պահանջները մերժվեցին: Իրենք որեւէ կետի հետ կապված չեն կարող որեւէ հիմնավոր պատճառաբանություն տալ, որովհետեւ դրա հիմքերը չկան: Մերժեցին այն պատճառաբանությամբ, ինչպես նախկինում մերժել են մեր բոլոր առաջարկությունները երկրի անվտանգությանն ու պետականությանը առնչվող: Այն տրամաբանությամբ, ինչպես մերժեցին Շուշիում կնքված հակահայկական հայտարարության վերաբերյալ մեր հայտարարությունը, ինչպես տապալեցին ու բոյկոտեցին մեր մնացած նախաձեռնությունները»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով, երեսպաշտություն է, երբ իշխող թիմը խոսում է միասնականությունից ու պետականությունից. «Ինչի շուրջ եւ ում շուրջ միասնականություն: Եթե իրենք պատրաստ չեն պաշտպանելու մեր խետությունը, մենք ինչի՞ շուրջ միասնական լինենք՝ պետությունը հանձնելո՞ւ»:

Հարցին, թե որոնք են լինելու «Հայաստան» դաշինքի հետագա քայլերը, պատգամավորը պատասխանեց. «Վիճակն օրհասական է, անհրաժեշտ է, որ երկրի բոլոր ազդեցիկ դեմքերը առաջիկայում հավաքվեն մեկ սեղանի շուրջ՝ սկսած Հայոց վեհափառից, նախկին նախագահներից, ԱԳ բոլոր նախկին նախարարներից, ԳՇ նախկին պետերից, պաշտպանության նախարարներից: Պետք է հավաքվենք մի սեղանի շուրջ, ընդունեն որոշումներ, հանդես գան հայտարարության տեքստով՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Էս մարդիկ ի վիճակի չեն եւ ադեկվատ չեն ղեկավարելու մեր երկիրը: Ոչ պատերազմ վարել գիտի, ոչ բանակցություն վարել գիտի, հետեւողականորեն երկիրը տանում է դեպի անդունդը: Մենք մեր հասանելիքն արել ենք, բայց սրանցով հնարավոր չէ, պետք է գնան»:

Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ կրկին հանրահավաքներ հրավիրեն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք կարող ենք 20 րոպե հետո հանրահավաք հրավիրել, միշտ պատրաստ ենք, բայց պետք է հասկանանք, թե հանրահավաքով ինչ խնդիր ենք լուծելու: Այս պահի դրությամբ էդ որոշումը չունենք: Նաեւ պետք է գնահատենք այն իրավիճակը, որ գոյություն ունի սահմաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ