News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը Հայաստանի հետ ռազմական բախումներից հետո, հայտնում է Ելիսեյան պալատը։

«Մակրոնը նախագահ Ալիեւին հայտնել է ռազմական գործողությունները դադարեցնելու եւ հրադադարին վերադառնալու անհետաձգելիության մասին: Նա պնդել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային ջանքերը շարունակելու եւ ակտիվացնելու անհրաժեշտությունը եւ հիշեցրել է բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության հետ դրան նպաստելու իր պատրաստակամությունը,»,- ասված է նախագահի հաղորդագրությունում։

Փաստաթղթում նշվում է, որ Մակրոնը խիստ մտահոգություն է հայտնել երկու երկրների սահմանին ռազմական գործողությունների, այդ թվում՝ հայկական բնակավայրերի ռմբակոծման կապակցությամբ։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանրապետության նախագահը կոչ էր արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտնում են պետության ղեկավարի գրասենյակից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան
Ցանկացած ցինիկ հարձակում անգամ պետք է ունենա որոշակի հենք։ Տավուշի...
Պետդեպը՝ Զախարովային. Հարավային Կովկասում տուրբուլենտությունը պայմանավորված է վերջին ամիսներին ՌԴ գործողություններով
Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը...
Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան
Մենք ունենք բոլոր հնարավոր շանսերը այս գործընթացը կանգնեցնելու համար…
Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Ադրբեջանցի պատգամավորը եւ քաղաքագետն ազդարարել է  Տավուշում «կոմանդոսների գործողության» հնարավորությունը
Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է կոմանդոսների գործողության հնարավորությունը Տավուշում...
Ամենաշատ