Թուրքիայի Մուղլա հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհը սպառնում է բնակելի թաղամասերին, չորեքշաբթի առավոտյան հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։
«Մուղլայի Ուլա շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Քամու ազդեցության տակ աճող հրդեհը սպառնում է որոշ բնակավայրերի։ Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են 31 վերգետնյա մեքենա, 19 ջրամատակարարման մեքենա, 23 ցամաքային թիմ, 5 բուլդոզեր եւ Մուղլայի շրջանային անտառտնտեսության շուրջ 100 աշխատակից, ինչպես նաեւ քաղաքապետարանների հրշեջ բրիգադներ»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ հրդեհը սպառնում է որոշ բնակելի թաղամասերին: