News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ, ԱԺ պատգամավորներից պահանջում անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պատ են կազմել եւ փակել մուտքը դեպի Դեմիրճյան փողոց:

«Անկախության շարժման» ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ մտադիր են Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ սպասել ԱԺ պատգամավորներին եւ նրանց ներկայացնել իրենց առաջարկները: «Բոլոր դեպքերում մենք իրենց գտնելու ենք եւ իրենց տեսակետներն իմանալու ենք՝ արդյոք այս ամենն իրենց գոհացնում է, թե ոչ»:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ ընդունարան, որպեսզի ԱԺ մուտք գործելու թույլտվություն ստանան։ Նրանցից մեկը, դիմելով համաքաղաքացիներին, նշեց. «Շատ եմ խնդրում, եկեք ԱԺ, քանի ԱԺ-ում են գտնվում թուրքերի շահերը սպասարկող դեպուտատներ, որոնց դուք եք վճարում: Եկեք, հաշիվ պահանջեք: Էս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ․) մաս-մաս վաճառում է Հայաստանը, Արցախից վերջացրեց, անցել է Հայաստանին: Իրենք իրավունք չունեն մտնել ԱԺ: Հերիք է՝ ինչքան զոհվեցին մեր տղերքը»:

Նշենք, որ նախօրեին եւս ցուցարարները ակցիա են իրականացրել ԱԺ-ի մոտ եւ Փաշինյանին մեղադրել Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է, սակայն դա վերջնական թիվ չէ:

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ