News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանում ռազմական դրություն մտցնելու որոշում ընդունելու համար պետության մեջ գոյություն ունի Անվտանգության խորհուրդ. Անվտանգության խորհրդրում եւ կառավարությունում քննարկվում է, գնահատական է տրվում ռազմաքաղաքական իրավիճակին, իրադրությանը, մեր ուժերին, հակառակորդի ուժերին, նաեւ իրադրության զարգացման միտումները, նոր դրանից հետո որոշում է ընդունում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզիզացիա արվի առաջին գծում համալրում իրականացնելու եւ բանակին թիկունք կանգնելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունը չի հապաղում, Օհանյանը պատասխանեց. «Հապաղում են, թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց երկրի ապագայի մասին մտածող ղեկավարությունը արագ մի բան կձեռնարկեր, որովհետեւ մենք տեսնում ենք սահմաններին լարվածություն, հակառակորդի ու մեր գործողություններից խոսում ենք, բայց երկրի ներսում այդ լարվածությունը չկա: Եթե երկիրը պատերազմի մեջ է, լարվածության ալիքը հավասարաչափ պետք է բաշխված լինի:

Մենք հիմա միայն լսում ենք հակառակրդի կողմից իրականացված հանցագործությունների մասին, գիտենք, որ ունենք զոհեր ու վիրավորներ: Բացի դրանից իմ տեղեկություններով, տարբեր հատվածներում մեր հրամանատարները, սերժանտները, կամավորականները, զինվորները ուղղակի հերոսություններ են իրականացնում: Բայց մարտական գործողությունները ունենում են նաեւ թերություններ, որոնց մասին մենք չգիտենք: Այս պահին ես մեր ժողովրդին հանդարտության կոչ կանեի, կհորդորեի պաշտոնական տեղեկություններին լսել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Տավուշի թեմի առաջնորդը այլ պատգամ էլ ուղղեց՝  մեր վարքը պիտի լինի ամենաբարեկրոնն ու բարեպաշտը…
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Հիմա տալով գնում ա էս մարդը, մի հատ էլ սահմանադրություն, անկախության հռչակագիր, դրոշ, գերբ, սաղ փոխենք...
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինայնը ոնցոր սեփականատերը լինի Հայաստանի՝ կարա որոշի որ կտորը հողը, ում տա, կամ ում չտա...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Գյուղի դպրոցում աշակերտները շարունակում են դասադուլը...
Ալիեւը կարծում է, որ Բաքվին եւ Երեւանին միջնորդներ պետք չեն
Բաքուն եւ Երեւանը կարող են շփվել առանց միջնորդների...
Ամենաշատ