Լիբանանում մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է տեղի ունենում, երբ ավանդատուն իր գումարը վերադարձնելու պահանջով պատանդ է վերցնում բանկի մասնաճյուղի աշխատակիցներին, այս անգամ՝ Բեյրութի արվարձաններից մեկում՝ Ալյայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրները։
«Ոմն Ռամի Շարաֆեդդին՝ արագ սննդի ռեստորանի աշխատակիցը, գրավել է Bankmed բանկի մասնաճյուղը եւ կարողացել է ստանալ իր գումարը»,- նշել են աղբյուրները։
Նշվում է, որ ավանդատուն իր հաշվին 10 հազար դոլար է ունեցել, սակայն թե որքան է նրան հաջողվել ստանալ բանկից, չի նշվում։
Գումարը ստանալուց հետո Շարաֆեդդինը գումարը փոխանցել է քրոջը, ինչից հետո ուժայինները ձերբակալել են նրան։