News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը


Երբ ասում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է իրականացրել, նկատի ունենք, որ նաեւ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որովհետեւ եթե տարածք գրաված չլինեին…»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա. «Դրանով ասվում է, որ անդամ-երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը ապահովելու համար»։

Փաշինյանի խոսքով՝ սրա ներքո Հայաստանը նկատի ունի նաեւ նախորդ տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթք-Խոզնավար հատված ներխուժելը. «Ագրեսորը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գա»։

Ըստ նրա՝ գոհացուցիչ փաստ է, որ երեկ ՀԱՊԿ-ի նիստ տեղի ունեցավ. «Կարծում եմ՝ տեղի է ունեցել անկեղծ, բաց քննարկում։ Կարծում եմ՝ իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներ են կայացվել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդել է, որ Սոթքից մինչեւ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները. իրավիճակը ծայրահեղ լարված է։

Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ հայկական կողմը այսօրվա դրությամբ ունի 105 զոհ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ...
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ