News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ես առաջարկում եմ, որ քարոզչական պատերազմի շրջանակներում դաշտ նետված թեզերն ընդհանրապես չբարձրաձայնենք. Մի հատ էլ քննարկենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով են ճիշտ տարածվող տեղեկությունները, որ թշնամին կիլոմետրերով ներխուժել է Հայաստանի տարածք:

«Դա նման է պատմությանը, որ հարցնում են՝ ճի՞շտ է, որ 5 մլրդ դոլար փող ես վերցրել:  Մենք այդ բոլոր հայտարարությունների հետեւից պետք է գնանք, ընդ որում քրեական օրինական վարույթների շրջանակում: Եթե օրենքը թույլ տա, ընդհանրապես ոմանց պետք է պագոնազրկենք, որ պագոնի տակ զբաղվել են բոշի առեւտրով, բառիս բուն իմաստով: Ես առաջարկում եմ չգնանք թշնամական թեզերի հետքերով:

Հայաստանի տարածք թշնամին ներխուժել է, դա փաստ է, եւ մեր զինված ուժերը աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ: Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եւս 10 քառակուսի կմ  օկուպացրել են մեր երկրից: Բա ագրեսիա է տեղի ունեցել, եւ մենք ասում ենք, որ այդ ագրեսիան չենք ընդունելու, պետք է դուրս գան մեր երկրից: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ խոսվում է 100 դիի մասին, որ թշնամին պատրաստ է վերադարձնել մեզ, Փաշինյանն արձագանքեց, որ ինքը քիչ առաջ հրապարակել է հայկական կողմի զոհերի թիվը, որը 105 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գյուղը չէինք կարող անտեր թողնել, մեր երեխեքին ո՞նց մենակ թողնեինք...
ՀՀ ԱԳՆ ղեկավարն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել
Մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից...
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ 
Առայժմ զարգացում դեռ չկա․․․
ԵՄ-ում նախագահության ընթացքում Հունգարիան ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամարտության կարգավորման համար
Մենք հույս ունենք, որ ԵՄ նախագահության ընթացքում լրացուցիչ հնարավորություններ կգտնենք...
Գերմանիայում հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետները. Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել
Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական...
Միրզոյանը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հույս ունի
Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը տեւական խաղաղությանը...
Ամենաշատ