News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհը երբեք ավելի լավ վիճակում չի եղել, որպեսզի վերջ դնի COVID-19 համավարակին, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսը՝ կոչ անելով երկրներին շարունակել ջանքերը՝ ավելի քան վեց միլիոն մարդու կյանք խլած վիրուսի դեմ պայքարելու համար։

«Մենք դեռ դրան չենք հասել։ Բայց վերջը մոտ է»,- ասել է Գեբրեեսուսը:

Վիրուսը, որը Չինաստանում ի հայտ է եկել 2019 թվականի վերջին, մոտ 6,5 միլիոն մարդու կյանք է խլել եւ վարակել է 606 միլիոն մարդու, ցնցել է համաշխարհային տնտեսությունը եւ գերծանրաբեռնելով առողջապահական համակարգերը: Պատվաստանյութերի եւ բուժման միջոցների ներդրումն օգնել է նվազեցնել հիվանդության ծանրությունը: ԱՀԿ-ն հայտնել է, որ անցած շաբաթ COVID-19-ով մահացության դեպքերը ամենացածրն են եղել 2020 թվականի մարտից:

Այնուամենայնիվ, Գեբրեեսուսը ասել է, որ երկրները պետք է ուշադիր վերլուծեն իրենց քաղաքականությունը եւ ուժեղացնեն այն COVID-19-ի եւ ապագա վիրուսների դեմ: Նա նաեւ հորդորել է երկրներին պատվաստել իրենց բարձր ռիսկային խմբերի 100 տոկոսով եւ շարունակել վիրուսի թեստավորումները։

ԱՀԿ-ն նախազգուշացրել է վիրուսի ապագա ալիքների հնարավորության մասին եւ հայտարարել, որ երկրները պետք է պահպանեն բժշկական սարքավորումների եւ բուժաշխատողների համապատասխան պաշարները:

«Մենք ակնկալում ենք, որ ապագայում կլինեն վարակների ալիքներ, որոնք հնարավոր է ամբողջ աշխարհում տարբեր ժամանակներ լինեն, որոնք կառաջանան օմիկրոնի տարբեր ենթատեսակներից կամ նույնիսկ մտահոգություն առաջացնող տարբեր տարբերակներից»,- ասել է ԱՀԿ ավագ համաճարակաբան Մարիա Վան Կերխովեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ