News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բաքվի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

Թե քանի զոհված զինծառայողների մարմինների մասին է խոսքը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից չմանրամասնեցին։

«Գործընթացի շարունակությունը կախված է կողմերի իշխանությունների պայմանավորվածությունից, որը կարող է միջնորդի միջոցով ձեռք բերվել կամ այլ ձեւաչափով։ Մենք պատրաստակամ ենք հանդես գալ որպես մարդասիրական միջնորդ, բայց դրա համար կողմերի համաձայնությունն է պետք։ Այսինքն՝ իրենք դրա մասին կարող են տեղեկացնել, բայց այդ գործողությունը կատարել ուղղակիորեն՝ առանց միջնորդի։

Մեր կազմակերպությունը՝ Երեւանի եւ Բաքվի պատվիրակություններով հանդերձ պատրաստակամ է ընդգրկվել եւ աջակցել նմանատիպ մարդասիրական գործողության։ Այս եւ այլ մարդասիրական հարցերով մենք Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք»,– ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավարը։

Նշենք, որ Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել սեպտեմբերի 13-ից սկսած մարտերի ընթացքում զոհված Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մինչեւ 100 դի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա
Նրա խոսքով, գյուղացիները տեղեկություն չունեն հոսանքազրկման պատճառի մասին, սակայն կարծում են, որ իրենց վրա հոգեբանորեն ազդելու միջոց է…
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում, չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում...
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Այս հարցումներն արտահայտում են ադրբեջանական պետական քաղաքականության ուղղությունները և սա, իրականում, ադրբեջանական իշխանության դիրքորշումն է...
Ամենաշատ