News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում կետը շրջել է 11 հոգանոց նավակը եւ սպանել նրանցից հինգին, տեղեկացրել է New York Post-ը։

Պատահարի ենթարկված մարդիկ Վայրի բնության լուսանկարիչների նորզելանդական ընկերության անդամներ էին։ Նրանք վարձել էին տասը մետրանոց զբոսանավ եւ շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին դուրս եկել օվկիանոս նորզելանդական Հարավային կղզու արեւելյան ափին գտնվող Կաիկոուրա քաղաքից։ Հայտնի է, որ ընկերության անդամները պատրաստվում էին զբաղվել թռչուններին լուսանկարելով։ Շրջագայությունը պետք է տեւեր երեք ժամ։

Ինչ-որ պահի նրանց նավակը շրջվել է, ինչի հետեւանքով զոհվել է նավարկության հինգ մասնակից։ Հայտնի է, որ պատահարի պահին եղանակը լավ էր, իսկ օվկիանոսը՝ հանգիստ։ Զոհվածներին հանել են նավի ստորին մասից։ Ըստ երեւույթին, նրանք չէին կարողացել դուրս գալ նավից եւ խեղդվել էին։

Տրանսպորտային պատահարների հետաքննության հանձնաժողովը դեռեւս պարզում է միջադեպի հանգամանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ