News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, կրկին հավաք է անցկացվում։

«Երեկ Մայր Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան, որից հետո խիստ անհրաժեշտություն առաջացավ, որ Արցախի ժողովուրդը հավաքվի։ Պահն օրհասական է, մենք պետք է մեր ձայնը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհի հանրությանը։ Արցախցին իր իրավունքների համար պայքարելու է, ժողովուրդը պայքարի է դուրս եկել»,– Վերածննդի հրապարակում քիչ առաջ հայտարարեց հավաքի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ–ում արված հայտարարությունը՝ հանուն խաղաղության ծանր որոշումների գնալու մասին։

«Այդ ելույթը մեծ արձագանք ստացավ Հայաստանի ու Արցախի հանրության կողմից, Փաշինյանը երկու ժամ հետո հետ կանգնեց իր խոսքերից, իսկ իր թիմակիցներն էլ սկսեցին քլնգել պայքարի դուրս եկած մարդկանց, որ իբր դավադիր ուժեր են, ինչը ծիծաղելի է։ Կոչ եմ անում մեր իշխանություններին այդ խաղերին չտրվել, մենք դա չենք հանդուրժելու»,– հայտարարեց Տիգրան Պետրոսյանը։

Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից  հետո, թե փաստաթուղթ է ստորագրելու, որը կերաշխավորի խաղաղությունը, Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք էր անցկացվել։

Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ Արցախը չի կարող եւ չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց եւ պահանջում էին նրա հրաժարականը։

Փաշինյանը հայտարարությունից հետո նաեւ գրառում էր արել, որում նշում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։ Նա նաեւ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն այսօր՝ սեպտեմբերի 15–ին, հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երեւանում։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ