News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի առաջին կեսի վերջին Պակիստանում եւս մի քանի ջրհեղեղ է տեղի ունեցել։ Աղետի վնասը կարող է 30 միլիարդ դոլար կազմել, հայտնում է Bloomberg-ը:

«Պակիստանում ջրհեղեղներն արդեն 1486 մարդու կյանք են խլել, տուժել է ընդհանուր 33 միլիոն քաղաքացի: Միլիոնավոր տներ ավերվել են, վնասը կարող է 30 միլիարդ դոլարի հասնել»,- ասվում է հոդվածում։

Հարեւան Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում հորդառատ անձրեւների կանխատեսումները եւս մտահոգիչ են։ Վատ եղանակը կարող է բարձրացնել Պակիստանի որոշ գետերի ջրի մակարդակը եւ ավելի մեծ ջրհեղեղներ առաջացնել մինչեւ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ը:

«Հարավասիական երկրի ավելի քան մեկ երրորդը, որն արդեն բախվել է արտարժույթի պահուստների նվազման եւ վերջին տասնամյակների ամենաբարձր գնաճին, ջրի տակ է անցել: Սինդում բրնձի բերքի ավելի քան 70 տոկոսը վնասվել է»,- նշում է Bloomberg-ը։

Այս բոլոր գործոնները կարող են Պակիստանի տնտեսությունը դեֆոլտի հասցնել: Երկրի իշխանություններն արդեն Արժույթի միջազգային հիմնադրամից 1.16 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն են ստացել՝ լայնածավալ ջրհեղեղների բացասական հետեւանքները կանխելու համար։

Օգոստոսի 28-ին Պակիստանի աղետների կառավարման ազգային վարչության վերլուծաբանները տվյալներ են հրապարակել, որոնք ցույց են տալիս, որ ջրհեղեղի զոհերի թիվը երկրում գերազանցել է 1000-ը, տուժել է եւս 1527 քաղաքացի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ