News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են պահեստի գեներալի եւ երեք զինծառայողի, նրանք կասկածվում են Մեքսիկայի հարավում 2014թ. 43 ուսանողի անհետացման մեջ, տեղեկացրել է կառավարությունը։

Հանրային անվտանգության նախարարի օգնական Ռիկարդո Մեխիան տեղեկացրել է, որ ձերբակալվածների մեջ էր նախկին մի սպա, որը  Գերերո նահանգի Իգուալա քաղաքում գտնվող բանակային ռազմակայանի հրամանատարն էր 2014թ. սեպտեմբերին, երբ առեւանգվել էին մանկավարժական քոլեջի ուսանողները, տեղեկացրել է ABC News-ը։

Մեխիան չի նշել ձերբակալվածների անունները, բայց Իգուալայում ռազմակայանի հրամանատարն այն ժամանակ գնդապետ Խոսե Ռոդրիգես Պերեսն էր։ Ուսանողների անհետանալուց եւ այն բանից մեկ տարի հետո, երբ անհետացած ուսանողների ընտանիքներն արդեն կասկածներ ունեին, որ հանցագործությանը մասնակից են զինվորականները, Ռոդրիգեսը ստացել է բիգադի գեներալի կոչում։

Կառավարության պաշտոնյան հաստատել է, որ Ռոդրիգեսը ձերբակալվել է, եւ ասել է, որ նրան պահում են ռազմակայանում։ Մյուս ձերբակալվածների մասին աղբյուրը միայն տեղեկացրել է, որ երկուսը սպա են, երրորդը՝ շարքային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ