News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսին մասնակցած 26 մարդ հոսպիտալացվել են Երեւան քաղաքի տարբեր բուժհիմնարկներ` «սննդային սուր թունավորում, սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանց փոխանցմամբ` նախարարությունը, ահազանգը ստանալուն պես, մասնագետների կողմից կազմակերպել եւ իրականացրել է օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական պատճառը մանրէային աղտոտման ենթարկված սնունդն է` հավի մսից պատրաստված աղցանը, քանի որ տուժածների մոտ արձանագրված վարակի գաղտնի շրջանի գրեթե նույն տեւողությունն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաեւ դրանց միաժամանակ ի հայտ գալը, բնորոշ են սննդային թունավորումներին: «Հիվանդների շրջանում արձանագրվել է փսխում, սրտխառնոց, թուլություն: Որոշ հիվանդների մոտ գրանցվել է նաեւ ջերմություն եւ լուծ»,- հայտնեցին նրանք:

Այս պահի դրությամբ բոլոր հիվանդները առողջացմամբ դուրս են գրվել: Նշենք, որ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են` զուգորդելով լաբորատոր հետազոտություններով, իսկ վերջնական արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ