News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի՝ Հայաստան ժամանալուն պես, նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է նախաձեռնել ՔՊ-ական պատգամավորների հետ։ Նա այցելել է խորհրդարան եւ ՔՊ խմբակցության հետ քննարկել իրավիճակն ու իրենց անելիքները։ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ մոտավորապես ասվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ խումբն ընդամենը «գալոչկայի» համար է ժամանել Երեւան, եւ չէին գա, եթե Արեւմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի։

Ուստի պետք է մոբիլիզացնել բոլոր լծակներն ու սեղմել օղակը ՌԴ-ի շուրջ, հակառուսական հայտարարություններ անել՝ եթե ոչ անձամբ իրենք, ապա տարբեր խմբերի ու անհատների գեներացնել, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան պարտադրել դաշնակցին ու դաշնակից կառույցներին։ Նշենք, որ օպերատիվ շտաբը գլխավորում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, խումբը պետք է փաստահավաք աշխատանքներ իրականացնի եւ ՀԱՊԿ-ին հաշվետվություն ներկայացնի ստեղծված իրադրության վերաբերյալ, որից պարզ կդառնա, թե ով է նախահարձակ եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ