News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում Ռուսաստանին մեղադրել է ուկրաինական իրադարձություններին չափից դուրս ներգրավված լինելու եւ Անդրկովկասի հարցերով չզբաղվելու մեջ։ Նա եզրակացրել է, որ Ռուսաստանի կարիքը չկա ու գնացել է Բրյուսել, իսկ Երեւան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել։ Դուք դուրս շպրտեցիք Ռուսաստանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմաբան Մոդեստ Կոլերովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ  Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։

«Հայտնի է նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեծամասնությունը պատկանում է ԱՄՆ-ին։ Դա նշանակում է, որ Երեւանը խաղաղապահ առաքելությունն ԱՄՆ վերահսկողության տակ փոխանցելու խնդիր է դնում։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն այդ մանդատը չեն կատարի»,- հավելեց նա։

Այստեղից Կոլերովը եզրակացրել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բնական դաշինք է ձեւավորվում, քանի որ Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը Ղարաբաղում, ժամկետի կեսն արդեն անցել է, եւ երաշխիքներ չկան, որ Բաքուն կերկարաձգի այդ մանդատը։

«Երեւանն օգնում է Բաքվին եւ կասկածի տակ է դնում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հնարավորությունը։ Բայց որտեղի՞ց է գալիս այս միամտությունը, որը ԱՄՆ-ն կպաշտպանի։ Ադրբեջանն այժմ առաջ է շարժվում Սյունիքում։ Ի՞նչ է, ԱՄՆ-ն պաշտպանե՞ց։ Երեւանը եվրաատլանտյան ինտեգրման կուրս է բռնել, խաղաղապահների մանդատի վերանայումը դեպի ՆԱՏՕ է  շարժվում։ Իսկ ո՞րն է Հայաստանին ՆԱՏՕ-ի ամենամոտ երկիրը։ Թուրքիան։ Ոչ մի այլ երկիր ՆԱՏՕ-ն Անդրկովկասում չի ներկայացնի»,- եզրափակեց պատմաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ