News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։

NEWS.am–ին Իրինա Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաեւ 44–օրյա պատերազմին։

Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։

Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է եւս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Սուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան եւ Ալիսա Մելքոնյան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ինքը վաղը կարող է մեծ էքսպանսիայի զոհ դառնալ. Հայաստանի ԱԳ նախկին նախարար
Բայց հետո, երբ հայտարարվեց, որ ժողովրդավարությունը մեր առաջնահերթությունն է, սա որոշ չափով ազդանշան...
Ղազախստանի միջնորդությունը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին. նախկին արտգործնախարար
Սա կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին...
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը...
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Ամենաշատ