News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը Ջո Բայդենի հետ լիարժեք երկկողմ հանդիպում կունենա չորեքշաբթի օրը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի հետ կիրակի Դաունինգ-սթրիթում կհանդիպի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

Ամբողջ աշխարհից առաջնորդները, ներառյալ Բայդենը, ժամանում են Լոնդոն՝ երկուշաբթի օրը Եղիսաբեթ թագուհու պետական հուղարկավորությունից առաջ:

Որոշ օտարերկրյա առաջնորդներ էլ պլանավորել են հանդիպումներ Թրասի հետ, որը այս ամսվա սկզբին Բորիս Ջոնսոնին հաջորդեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում:

Շաբաթ օրը Թրասը զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանի հետ, որն իր ցավակցությունն է հայտնել սեպտեմբերի 8-ին թագուհու մահվան կապակցությամբ, հայտնել են նրա գրասենյակից:

Սպասվում է, որ շաբաթ երեկոյան նա կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսի նոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը…
ՄԱԿ-ում հայտնել են Իրաքի քրիստոնյաների դեմ «Իսլամական պետության» գործած հանցագործությունների մասին․ ABC
ՄԱԿ-ում ընդգծել են, որ այս դեպքերը կանոնավոր բնույթ են կրում 2014 թվականից, երբ ԻՊ զինյալները գրավել էին․․․
ՄԱԿ-ը եւ գործընկերները կոչ են արել 2023 թվականի համար ռեկորդային 51,5 միլիարդ դոլար օգնություն տրամադրել
ՄԱԿ-ի գլոբալ հումանիտար վերլուծության գնահատմամբ՝ հաջորդ տարի լրացուցիչ 65 միլիոն մարդ օգնության կարիք կունենա․․․
Սի Ծինփինը կոչ է արել Եվրամիությանը շարունակել ներդրումները Չինաստանում
«Չինաստանն ակնկալում է, որ ԵՄ-ն կկիսվի Չինաստանի հսկայական շուկայական հնարավորություններով»,-ասել է Ծինփինը ․․․
Հայաստանի օրենսդրական դաշտը ներդաշնակեցվում է ԵՄ չափանիշներին. Սանոսյանը՝ ՄԱԿ պաշտոնյային
Գնել Սանոսյանը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ բազմաշերտ համագործակցությունը...
ՄԱԿ-ն առաջարկել է ռեկորդային գումար հատկացնել հումանիտար կարիքների համար
ՄԱԿ-ն առաջարկել է եկող տարի հումանիտար կարիքների համար հատկացնել 51,5 մլրդ դոլար...
Ամենաշատ