News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լապիդի մամուլի ծառայությանը։

Լապիդի գրասենյակից հայտնել են, որ Նյու Յորքում գտնվելու ընթացքում նա կհանդիպի նաեւ Հունաստանի վարչապետի հետ։

«Հանդիպումը եւս մեկ կարեւոր իրադարձություն է այն երկրների համար, որոնք աշխատում են վաղուց խզված կապերը վերականգնելու ուղղությամբ»,- նշում է ԶԼՄ-ն:

Երկու կառավարություններն էլ 2018 թվականին արտաքսել են դեսպաններին եւ հաճախակի տհաճ խոսքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին: Թուրքիան եւ Իսրայելը անցյալ ամիս հայտարարել են, որ նորից դեսպաններ կնշանակեն։

Մարտին Իսրայելի նախագահը, ում պաշտոնը հիմնականում արարողակարգային է, Էրդողանի հրավերով այցելել է Թուրքիա՝ 2008 թվականից ի վեր Իսրայելի ամենաբարձր այցը։ Երկու ամիս անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Իսրայել, եւ տարածաշրջանային տերությունները հայտարարել են, որ հույս ունեն ընդլայնել տնտեսական կապերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ն առաջարկել է ռեկորդային գումար հատկացնել հումանիտար կարիքների համար
ՄԱԿ-ն առաջարկել է եկող տարի հումանիտար կարիքների համար հատկացնել 51,5 մլրդ դոլար...
Չինաստանը Թուրքիային եւ Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել Սիրիայի վրա հարձակումները
Մենք պետք է ամուր պաշտպանենք Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․․․
Բոլթոնը Թրամփի գործողությունները «հին ու հոգնեցուցիչ» է որակել
Թրամփի թեկնածությանը դեմ լինելու բազմաթիվ պատճառներ կան...
Բենինը սեպտեմբերին դարձել է միակ երկիրը, որտեղ տարեկան կտրվածքով գնանկում է արձանագրվել
Ամենացածր գնանկումը՝ 2 տոկոսի սահմաններում, սեպտեմբերին գրանցվել է Բոլիվիայում եւ Պանամայում,․․․
Աշխարհում ամեն ժամ ավելի քան հինգ կին է սպանվում իր ընտանիքի անդամների կողմից․ ՄԱԿ
«Միջին հաշվով, 2021 թվականին ավելի քան հինգ կին կամ աղջիկ ամեն ժամ սպանվել է իր ընտանիքի․․․
ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար
ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական...
Ամենաշատ