News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գիտնականները կարծում են, որ լեռնային ապարների վերջերս հավաքված նմուշներից մի քանիսը, որոնք վերցվել են ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացի կողմից, հավանաբար պարունակում են օրգանական նյութեր, գրում է UPI-ն:

Չորս վերջին նմուշները նստվածքային ապարներ են Կարմիր մոլորակի Ջեզերո խառնարանում հնագույն գետի դելտայից, այս շաբաթ հաստատել է ՆԱՍԱ-ն:

Սրանք պատմության մեջ առաջին նստվածքային ապարներն են, որոնք հավաքվել են ուրիշ մոլորակից:

«Դելտայում մեր ուսումնասիրած ապարներն ունեն օրգանական նյութերի ամենաբարձր կոնցենտրացիան, որը մենք դեռ չենք գտել առաքելության ընթացքում»,- լրագրողներին ասել է Perseverance նախագծի հետազոտող Քեն Ֆարլին:

Տիեզերական գործակալությունը կարծում է, որ մարսագնացի ներկայիս գտնվելու վայրը հնագույն մանրէաբանական կյանքի նշաններ փնտրելու լավագույն հեռանկարն է:

Չորս նորագույն նմուշները վերցվել են Սքիների եւ Ուայլդքեթի լեռնաշղթաների խառնարանում՝ հուլիսի 7-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում:

Հետազոտողները, ի վերջո, կուսումնասիրեն նմուշները միկրոօրգանիզմների առկայության համար, սակայն դա որոշ ժամանակ կպահանջի: ՆԱՍԱ-ի եւ Եվրոպական տիեզերական գործակալության կողմից ղեկավարվող Mars Sample Return արշավի շրջանակներում անօդաչու տիեզերանավը ի վերջո վայրէջք կկատարի մոլորակի վրա, բայց այն Երկիր կվերադառնա միայն 2033 թվականին:

Մինչ օրս մարսագնացն արդեն ստացել է 13 նմուշ, իսկ ապագայում նախատեսվում է հավաքել 38 նմուշ։

«Մարսի նմուշների վերադարձի առաքելության մարտահրավերն ու ծախսերը ընդունելու համար մեզ անհրաժեշտ է քարերի մեծ հավաքածու, որը մենք կարող ենք հետ բերել»,- ասել է Փասադենայում Ռեակտիվ շարժման Լաբորատորիայի տնօրեն Լորի Լեշինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիան ռազմական նշանակության 50 արբանյակներից խմբավորում կստեղծի
Արբանյակները կսկսեն արձակել 2024 թվականից․․․
Եվրոպական երկրները պայմանավորվել են առաջիկա տարիներին 17 տոկոսով ավելացնել տիեզերքի վրա իրենց ծախսերը
Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ 22 անդամ երկրների նախարարները համաձայնել են 16,9 միլիարդ եվրո հատկացնել նախագծերի համար․․․
Եվրոպան պետք է բարձրացնի տիեզերքում իր ռազմավարական ինքնավարությունը․ Լը Մեր
Նա ասել է, որ մայրաքաղաքները պետք է վճարեն «տիեզերքում ինքնավար հասանելիության համար»․․․
Եվրոպացի նախարարները կքննարկեն տիեզերքի ֆինանսավորումը կտրուկ ավելացնելու հարցը
Եվրոպացի նախարարները կհանդիպեն Փարիզում...
Իրանը շուտով եւս մեկ ներքին արբանյակ կուղարկի տիեզերք
Մենք պատրաստվում ենք կառուցել «Խայամ»-ի երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարբերակները, եւ Ռուսաստանի հետ համագործակցության քառամյա երկարաժամկետ ծրագիր ունենք...
Գիտնականները հայտնաբերել են Երկրի եւ Վեներայի ուղեծրերում մոլորակ սպանող աստղակերպը
Համարվում է, որ 2022 AP7-ն ունի մոտ 0,9 մղոն երկարություն՝ բավական լայն է, եւ եթե այն հարվածի Երկրին, մոլորակի մի մասը կզգա հարվածը․․․
Ամենաշատ