News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շաբաթ երեկոյան Օհայոյում կայացած հանրահավաքի ընթացքում  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգներն ավերակների մեջ է. մլիոնավոր ներգաղթյալները անօրինական մտնում են երկիր:

ԱՄՆ նախկին նախագահը Օհայո է ժամանել՝ աջակցելու սենատորի թեկնածու Ջեյ Դի Վենսին:

«Կրակոցները, դանակահարությունները, բռնաբարությունները, մեքենաների գողությունը կտրուկ աճում են», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը եւ դժգոհել, որ իր կողմնակիցներից շատերին ստիպել են երես թեքել իրենից՝ նշելով, որ մարդկանց սպառնում են բանտարկությամբ:

Նախկին նախագահը ներկայիս կառավարությանը մեղադրել է իրեն լրտեսելու համար:

«Նրանք լրտեսել են իմ քարոզարշավը։ Եվ ոչ ոք դրա դեմ որեւէ բան անել չի ցանկանում: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես լրտեսում էի քարոզարշավը, ո՛չ Բայդենինը, Օբամայի՛ քարոզարշավը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ: Միգուցե դա մահ կարժենար։ Նրանք կվերականգնեին մահապատիժը»,- ասել է Թրամփը։

ՆՀանրահավաքի ընթացքում Թրամփը կողմ է արտահայտվել թմրավաճառներին եւ մարդկային թրաֆիքինգով զբաղվողներին մահապատժի դատապարտելուն: Նա քննադատել է Բայդենին՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահը նավթ է բաց թողել երկրի ռազմավարական նավթային պաշարից՝ գազի գների իջեցման համար՝ պնդելով, որ այդ պաշարները օգտագործվում են միայն պատերազմի համար։ Նա անդրադարձել է նաեւ ներգաղթյալների հարցին՝ նշելով, որ վտանգավոր ժամանակներ են սկսվել:

Թրամփը եւ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ճանաչվել են 2024 թվականի նախագահական ընտություններում հանրապետականների թեկնածուի գլխավոր հավակնորդներ, թեեւ ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ կառաջադրվի:

Ներկայում Թրամփը պարբերաբար մասնակցում է Սենատի հանրապետական ​​թեկնածուների աջակցության հանրահավաքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ